Հրանտ Բագրատյան. «Ռուբեն Հայրապետյանին ես ասելիք չունեմ»
–Ռուբեն Հայրապետյանին ես ասելիք չունեմ. նա ոչինչ չգիտի տնտեսությունից, ոչինչ չի հասկանում այդ հարցերից։ Ռուբեն Հայրապետյանին դեբատի թող հրավիրեն մեծամասնականով։ Ինքը հայտարարում է, որ ես իր կալիբրը չեմ։ Չգիտեմ՝ «կալիբր» ասելով՝ ինչ նկատի ունի՝ ուղեղի ծավա՞լը, թե՞ մարմնի չափսերը։ Ռուբեն Հայրապետյանը պետք է հասկանա, որ ինքը մեծամասնականով է առաջադրվել և պետք է հարգի մրցակցին ու դեբատների մասնակցի։ Եթե Հանրապետական կուսակցությունը որոշի, որ տնտեսական հարցերով դեբատն անում է Ռուբեն Հայրապետյանը, պատրաստ եմ,–ասել է ՀԱԿ–ի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք ինքը բատրա՞ստ է բանավեճ անցկացնել Ռուբեն Հայրապետյանի հետ. Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ պատրաստ է բանավեճի նախընտրական ցուցակի առաջին տասնյակի ցանկացած գործչի հետ։
Լրագրողների խնդրանքով Հրանտ Բագրատյանը մեկնաբանել է նաև Մալաթիա–Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպը՝ կապված ՀԱԿ ակտիվիստների դեմ գործած հարձակման հետ.
–Ինչ–որ կանանց են բերել, ես նայել եմ այդ տեսանյութը, 50–100 կին են բերել, իրենք էլ գոռգոռում են, ինչ–որ բաներ են ասում։ Սամվել Ալեքսանյանն է (որովհետև նրա անվան հետ կանացի ներքնազգեստի տարրերից մեկն են կապում) կազմակերպել կանանց։ Կանայք, բնականաբար, իրենից կախված են, ինչ–որ ձևի կախվածություն կա, վախենում են։ Թող ժողովուրդը տեսնի, թե ինչ ինտելեկտուալ մակարդակ ունի։ Նույն Սամվել Ալեքսանյանի մասով կարծում եմ, որ նա զրոյական բիզնեսմեն է՝ վնասով աշխատող բիզնեսմեն. եթե ինքը օգուտով է աշխատում, ուրեմն պետությունն անձամբ իրենից պետք է տարեկան 120–150 մլրդ դրամ հարկ ունենա։ Հարկ տալիս է՝ մի 10–15 մլրդ, ինքն էլ ասում է՝ «հլը էդ էլ է շատ»։ Բայց ես որ շրջանառությունը հաշվում եմ ամբողջ ՀՆԱ–ի մեջ, կարագի, դեղերի, ձեթի, մարդը 120–150 մլրդ դրամ հարկ պետք է տա։ Ուրեմն այդ մարդը կա՛մ գողանում է, կա՛մ անարդյունավետ է աշխատում. պետք է լիներ 25–30 տոկոս բիզնեսի շահութաբերություն, ցույց է տալիս 0 տոկոս։

7or.am